Լրահոս
-
Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից: Կարևորվել է հայ-ռուսական ռազմավարակա...
-
Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր հարվածելու մասին․ Մելիքյան
Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր այն մասին, որ շուտով հարվածելու է։ Այս մասին գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը: ««Ապաշնորհ» խաղացող Հայաստանի ղեկավարությունն էլ նույնպես այդ ուղղությամբ ոչինչ չէր անում ու պլանային կարգով զբաղվում էր նե...
-
ԱԹՍ-ների «Հաւք» 2-րդ մրցույթին ներկայացվել է 106 հայտ․ ՀՀ ԱԻՆ-ն աջակցում է նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում գտնվող անօդաչու թռչող սարքերի փորձակայանում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն անցկացրել են ԱԹՍ-ների «Հաւք» 2-րդ մրցույթը, միջոցառման աջակիցներից է է եղել ՀՀ արտակարգ իրավիճակնե...
-
ՀՀ նախագահ Խաչատուրյանն արդյունավետ է համարում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ...
-
Հայաստանը կվավերացնի միջազգային հարկերից խուսափելու դեմ համաձայնագիրը․ փոխնախարար
Հայաստանը նախատեսում է վավերացնել միջազգային հարկերից խուսափելու դեմ համաձայնագիրը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում հիշյալ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Փոխնախարարի խոսքով, այս համաձայնագիրը...
-
Առաջիկայում պատերազմ է սպասվում․ չի բացառվում առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանը սկսվի Արենի գյուղից
Այն, որ օգոստոսի 31-ից հետո ԱԳՆ-ն տարակարծություն հայտնեց ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ, արդեն նշանակում է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում Սյունիքում։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկ...
-
Հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Խորհրդային Հայաստանի իմ ամենավառ հիշողություններից են,թեկնածուական մինիմում քննություն հանձնելու համար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր,ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Համալսարանի դասախոս Սուրեն Ավետիսյան...
-
Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը
Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը։ Կառավարության ղեկավարին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատե...
-
Այս տարվա 6 ամիսներին ՀՀ է ժամանել 588,7 հազար զբոսաշրջիկ, որոնց 54,5 տոկոսը ՌԴ-ից են
Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը 2,4 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից (243 067): Հայաստանից մեկնողների թիվը եւս զգալիորեն աճել է այս տարվա առաջին կիսամյակում՝ կազմելով 343 553 մարդ, մինչդեռ 2021-ին այդ ցո...
-
Կարմիր-շուկայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել
Արցախի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից այսօր՝ սեպտեմբերի 12ին, Կարմիր-շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու եւ զգալի չափերի գույքային վնա...

