
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4 տարում՝ Մեքսիկայում կկարողանա տարեկան 20 ֆիլմ ու հեռուստասերիալ արտադրել. գրում է Reuters-ը։
Թեդ Սարանդոսը հույս ունի ընդլայնել համագործակցությունը ֆիլմարտադրողների հետ:
Մեքսիկայի նախագահն ընդգծել է, որ կինոարդյունաբերության մեջ ներդրումները կստեղծեն բազմաթիվ աշխատատեղեր նաև հյուրանոցային ծառայությունների, դերասանների և անձնակազմի անդամների, նորաձևության դիզայներների համար և կխթանեն զբոսաշրջությունը:
Netflix-ն արդեն պայմանավորվել է համագործակցել Մեխիկոյի Estudios Churubusco-ի հետ, որը Լատինական Ամերիկայի ամենահին կինոստուդիաներից մեկն է: