Նեթանյահուն ՑԱԽԱԼ-ին հրամայել է Հորդանան գետի...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել՝ կապված Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսներում տեղի ունեցած պայթյունների հետ։ Այս մասին հայտնել է հրեական պետության նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է լայնածավալ գործողություն իրականացնել Հրեաստանում և Սամարիայում ահաբեկչության օջախների դեմ, ինչպես նաև հրամայել է Իսրայելի ոստիկանությանը և Շին Բեթին ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումներն Իսրայելի քաղաքներում՝ ապագա հարձակումները կանխելու համար», - հաղորդում է Նեթանյահուի գրասենյակը։

Գերատեսչությունում նշել են, որ Նեթանյահուն «արտակարգ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար [Իսրայել Կացի], Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեւիի, Գլխավոր անվտանգության ծառայության պետի և ոստիկանության գլխավոր տեսուչի մասնակցությամբ՝ ավտոբուսների վրա մի շարք զանգվածային ահաբեկչություններ իրականացնելու փորձի կապակցությամբ»։