Հայաստանը կարող է 300,000 նոր աշխատատեղ ստեղծվել։ Այս մասին հունվարի 20-ին «Տաշիր» ընկերությունների խմբի գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով » շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նկատել է, որ երկրի ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, ինչն էլ դառնում է արտագաղթի պատճառ։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը կարելի է լուծել վերաարդյունաբերականացման միջոցով։ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանն ապրում է վարկերի, արտերկրից ստացվող ֆինանսական օգնության և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ երկրի դինամիկ զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և արտահանմանը միտված ծառայություններ։
«Մեր երկիրը տարեկան 7 միլիարդ դոլարի ներմուծում է անում, մեր երկրի ներմուծման և արտահանման տարբերությունը՝ համարյա 4 միլիարդ դոլար է։ Հայաստանը տարեկան 4 միլիարդ դոլար է արտահանում դուրս, քան ստանում է։ Իսկ գիտեք, թե ինչպես է Հայաստանը այդ 4 միլիարդ դոլարը կոմպենսացնում՝ կամ դրսից հայերի փոխանցումներով, կամ պետական պարտքով։ Այսինքն մենք պարտքով ենք ապրում։ Մենք պետք է վերցնենք ՀՀ-ում ներմուծվող ապրանքների պլանային կետերը։ Օրինակ երկրում թիվ 2 ներմուծումը՝ նավթամքերքն է (բենզին և դիզել)։ Շատերդ գիտեք, որ մենք առաջարկել են Հայաստանում նավթավերամշակման գործարան, որը հում նավթ կբերի մինչև 2 անգամ էժան գներով և կվերամշակի մեր երկրում։ Տարեկան կես միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող ընկերություն է դա։ Հայաստանում միայն մեկ գործարան է այդ մակարդակի՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը», - նշել է Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը նաև մեծ ծավալի գազ է ներկրում (տարեկան 500 մլն դոլարի)։ Շարժման համակարգողն առաջարկել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Իրանը Հայաստանից էլ ավելի շատ էլեկտրաէներգիա կգնի՝ Իսլամական Հանրապետության հետ սահմանին կառուցվելիք նոր ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) համար գազի էլ ավելի մեծ ծավալների դիմաց։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա ստեղծել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» խոշոր համակարգ և Հայաստանին տարեկան 500 մլն դոլար կբերի։ Նա հավելել է, որ նոր ՋԷԿ-ի ապահոված շահույթի հաշվին հնարավոր կլինի գազը ստանալ գրեթե անվճար։
Նարեկ Կարապետյանը շեշտել է նաև այլ ոլորտներում ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը։ Վերաարդյունաբերության համար անհրաժեշտ միջոցներ ներգրավելու համար նա առաջարկել է ակտիվացնել Չինաստանի հետ համագործակցությունը և այնտեղից ներմուծել գործարանների համար սարքավորումներ։ «Ինչ է տալու մեզ Չինաստանի հետ համագործակցությունը՝ արդյունաբերության մեջ։ Եթե չինական արտադրության գործարան եք բացում՝ Չինաստանը սկսում է ֆինանսավորել այդ ձեռնարկության 70%-ը։ Միջոցների 15%-ը կառաջարկվի ներդնել ներդրողներին, իսկ մնացած 15%-ը կներդնի պետությունը, որն այսպիսով կապահովի 100% ներդրում՝ ներդնելով գումարի ընդամենը 2%-ը, եթե հաշվի առնենք 13% մակարդակի հարկերը, որոնք այն ստանալու է այդ գործարանի գործունեությունից», - բացատրել է ընդդմիադիր գործիչը։
Նրա խոսքով՝ նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհին երկրորդ քայլն այն է, որ փոքր բիզնեսը, որը տարեկան ընդհանուր առմամբ վճարում է բոլոր հարկերի միայն մոտ 2-3%-ը, պետք է ազատվի շրջանառության հարկից, քանի դեռ չի վերաճել միջին բիզնեսի։ «Դա վերաբերում է վարսավիրանոցներին, փռերին, փոքր կրպակներին և այլ փոքր բիզնեսներին։ Միակ պայմանն այն է, որ միջին բիզնեսը չպետք է արհեստականորեն բաժանվի փոքր ձեռնարկությունների։ Նման փոփոխությունը թույլ կտա Հայաստանում տարեկան ստեղծել 2000-3000 ձեռնարկություն», - եզրափակել է «Մեր ձևով» շարժման համակարգողը։



