Politik.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից փորձեց ճշտել, թե արդյոք իրականացել են իշխանության արդեն ներկայիս անդամների կողմից արված կանխատեսումները, որոնց համաձայն` 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո ներգաղթայինի միտումները էլ ավելի կաճեն:
Հիշեցենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Հայաստանում ներգաղթի ակնհայտ աճ է գրանցվել. «Շարունակվում են ներգաղթային միտումները, մայիսի 1-ից մինչև օրս 13 հազարով ավելի մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն, քան գնացել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9 հազարով ավելի է եղել, քան եկածների»:
Հարցին, թե Ազգային ժողովում խոսվել է ընտրություններից հետո ներգաղթի մասին և կան վիճակագրական տվյալներ, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այս մասով հստակ տվյալներ չունի, սակայն հիշում է, որ միգրացիոն ծառայությունից որոշակի տվյալներ հաղորդվել են. «Սեպտեմբեր ամսին, երբ դեռ Շիրակի փոխմարզպետն էի, ներգագթի աճի բավական լուրջ միտումներ կային: Միայն Գյումրի քաղաքի դպրոցներում 150 երեխա էր ավելացել, այսինք` այդքան ընտանիք վերադարձել էր Հայաստան»- ասաց պատգամավորը` մեջբերելով նախքան ընտրությունները ստացված պատկերը:
Հրաչ Հակոբյանն էլ ասաց, որ Աժ-ում ներգաղթի մասին խոսել-չխոսելու մասին տեղեկություն չունի:
Politik.am-ը փորձել է տվյալներ ստանալ Վիճակագրական կոմիտեից, որը եռամսյակը մեկ հրապարակում է ՀՀ մշտական բնակչության թիվը, սակայն գտանք միայն 2018 թվականի տվյալները:
Միգրացիոն ծառայությունից էլ հաղորդեցին, որ հայրենադարձվածների թվաքանակի մասին իրենց ունեցած տվյալները ամբողջական պատկեր չեն կարող տալ և կկազմեն ընդհանուրի մոտ մեկ երրորդը: 2019-ից սկսած «Խորհրդատվություն և ուղղորդում» ծառայությունից օգտվել է հայրենդարձված 84 քաղաքացի:



