Նելլի Դուրյանը՝ 3-6 տարեկան երեխաների սեռական...

«Ես այդ գրականության ծանոթ չեմ, դրա համար որևէ բան ասել չեմ կարող»,-այսօր ասուլիսի ընթացքում  հայտարարեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը՝ պատասխանելով հարցին, թե պե՞տք  է ի վերջո երեխաներին «Իմ մարմինն անձնական է» գիրքը, որի շնորհանդեսը շաբաթ օրը տապալվեց մի խումբ քաղաքացիների կողմից:

Անդրադառնալով երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերին՝ Նելլի Դուրյանը ներկայացրեց վերջին 4 տարիների վիճակագրությունը.«2016 թվականին սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը 2016-ին եղել են 80-ը, 2017-ին՝ 71-ը, 2018-ին 50-ը, 2019-ի երեք ամիսների ընթացքում՝ 14 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակվա 19 դեպքի փոխարեն: Տարիների կտրվածքով կա նվազում»:

Դուրյանը նշեց՝հիմա քաղաքացիներն ավելի շատ են դիմում ոստիկանությանը, եթե նման դեպքեր լինեին, դժվար թե քաղաքացիները չդիմեին: