Նավթի համաշխարհային գները կարող են աճել եւ հասնել բարելի դիմաց մինչեւ 150 դոլարի, իսկ բոլոր Էներգապաշարների նախկին գներն արդեն չեն լինի: ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեեւը:
Brent Էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել Է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել Է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել Է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում Է բոլոր Էներգառեսուրսների պահանջարկը:
«Էներգիայի պահանջարկն աճում Է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր Է: Այո, առկա Է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես Էներգապաշարների, ընթանում Է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող Է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում Է գործակալության զրուցակիցը:
Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում Է իրադրությունը. դա մեծացնում Է ռիսկերը»,-պարզաբանել Է փորձագետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



