Նավթի համաշխարհային գներն աճի միտում ունեն։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,86 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 60,12 դոլար, տեղեկացնում է RT-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտին մատակարարմամբ, ավելացել են 0,72 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 65,91 դոլար։