ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար անվտանգության և խաղաղության դիմաց։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։
«Նավթի գնի կարճաժամկետ (խմբ.՝ բարձրացումը), որն արագ կնվազի, երբ Իրանի կողմից միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր վճար է ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության և խաղաղության համար։ Միայն հիմարներն են այլ կերպ մտածում», - գրել է Թրամփը։
Ավելի վաղ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 116,83 դոլար՝ նախորդ սակարկությունների փակման տվյալներով բարձրանալով 26,04%-ով:
Սա տեղի է ունեցել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի մեկնարկած ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի երկրների էներգետիկ օբյեկտների և այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանների դեմ իրանական պատասխան հարվածների ու Հորմ



