Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի առաքելության ղեկավար: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից: