ՆԱՏՕ-ն սկսում է Բալթիկ ծովում պարեկության գործողություն՝ իր երկրների ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Դաշինքը կօգտագործի ֆրեգատներ և ռազմածովային ավիացիան: Այս մասին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Այն հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ն գործարկում է Baltic Sentry»-ն»,-ասել է նա՝ նշելով, որ նոր առաքելությունը վերահսկելու է իրավիճակը, այդ թվում՝ ֆրեգատների և ծովային պարեկային ինքնաթիռների օգնությամբ։