ՆԱՏՕ-ն պնդում է, որպեսզի Իսպանիան եւ դաշինքի գծով մյուս դաշնակիցները, որոնք ամենից քիչ են ռազմական ծախսեր կատարում, կատարեն պարտավորությունները պաշտպանությունում ներդրումների գծով։ Այս մասին տեղեկացրել է El País թերթը։
Ըստ թերթի՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձը աշխուժացրել է բանակռիվները դաշինքում պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ։ Այս առնչությամբ ՆԱՏՕ-ն պահանջում է ութ երկրներից կատարել իրենց պարտավորությունները ռազմական ծախսերի գծով։ Այդ պետություններից է Իսպանիան, որը գտնվում է վերջին դիրքում պաշտպանության մեջ արվող ներդրումների գծով եւ նախատեսում է հասնել ՀՆԱ նախանշված 2 տոկոսին միայն մինչեւ 2029թ.։
Թերթը նաեւ նշել է, որ դաշինքը վերադարձել է ռազմական ծախսերը մինչեւ ՀՆԱ 3 տոկոսին հասցնելու գաղափարի քննարկմանը։ Թերթի տվյալներով՝ այս նպատակին հասնելը կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ։ Թերթը նաեւ գրել է, որ մի քանի աղբյուրներ այն երկրներից, որոնք պաշտպանական ծախսերը չեն հասցրել ՀՆԱ 2 տոկոսին, խոստովանում են, որ առկա է որոշակի ճնշում, բայց նշում են, որ պաշտոնական բանակցությունները նոր թիրախային ցուցանիշին հասնելու համար դեռ նոր են սկսվում։
ՆԱՏՕ կանխատեսմամբ՝ 2024թ. պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու նշաձողը պետ է գերազանցի դաշինքի 32 երկրներից 24-ը։ ՆԱՏՕ երկրների մեկ քառորդի պաշտպանական ծախսերը կմնան 1,28 տոկոսի մակարդակում Իսպանիայում եւ 1,84 տոկոսի մակարդակում Խորվաթիայում։ Հետ մնացող երկրների շարքում են Իտալիան, Կանադան, Պորտուգալիան եւ Բելգիան։