ՆԱՏՕ-ի ռազմական միջամտություններից հետո երկրն...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հարևանությամբ գտնվող երկրները խոր ճգնաժամերի մեջ են հայտնվել դաշինքի՝ իրենց ներքին գործերին միջամտելուց հետո։

«Ամենուր, որտեղ ՆԱՏՕ-ն գործել է անդամ երկրներից դուրս, իրականացվել են ռազմական, բավական ագրեսիվ առաքելություններ։ Այն վայրերից և ոչ մեկում, որտեղ դաշինքը մուտք է գործել զենքը ձեռքին, իրավիճակը չի բարելավվել։ Ընդհակառակը՝ ամենուր առաջացել են խոր ճգնաժամեր, որոնց հետևանքներն այժմ ստիպված են հաղթահարել», — ասել է նա՝ Արևելյան Ասիայի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։