ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ»...

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 22–ին, մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը, որը կտեւի երկու օր։

Նշենք, որ Վեհաժողովին մասնակցում են նաեւ թուրք պաշտոնյաներ։

Քննարկումների առանցքում կլինի «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման:

Վեհաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսով հանդես կգա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։