ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել The Wall Street Journal (WSJ) ամերիկյան հրատարակության կալանավորված լրագրող Էվան Գերշկովիչին, հայտնում է Reuters-ը։
Դաշինքի ղեկավարը հույս է հայտնել, որ թղթակցի կալանավորման թեման կքննարկվի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում ապրիլի 4-5-ը։ «Ես ակնկալում եմ, որ այս հարցը կբարձրացվի»,- ընդգծել է նա։



