
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 21-22-ը կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարվել է դաշինքի կայքում, գրում են ամերիկյան լրատվականները։
Ռյուտեն հոկտեմբերի 22-ին Թրամփին կներկայացնի 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։ Այն համատեղ մշակվել է եվրոպական երկրների և Ուկրաինայի կողմից։
Ինչպես նշել են լրատվամիջոցները, առաջարկը մոդելավորվել է Թրամփի Գազայի հարցում կնքված խաղաղության համաձայնագրի օրինակով, որը նրան նոր խթան է տվել Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար։