ՆԱՏՕ-ի երկրները վախկոտ դուրս եկան. Քիթ Քելոգ

ՆԱՏՕ-ի երկրները վախկոտ դուրս եկան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քիթ Քելոգը ՆԱՏՕ-ի երկրներին անվանել է «վախկոտներ»՝ Թեհրանի հետ հակամարտությունում Վաշինգտոնին օգնելու պատրաստակամություն չցուցաբերելու համար, և առաջարկել է դիտարկել նոր ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հարցը։ 

Քելոգը նշել է, որ, հնարավոր է, ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր ՆԱՏՕ։

«Պետք է վերանայել գոյություն ունեցող պաշտպանական դաշինքները, հնարավոր է՝ ստեղծել դաշինք Ճապոնիայի, Ավստրալիայի և որոշ եվրոպական երկրների հետ, որոնք պատրաստ են մարտի մեջ մտնել, ինչպիսիք են ակտիվացած Գերմանիան կամ Լեհաստանը։ Նույնիսկ Ուկրաինայի հետ, որը նույնպես իրեն դրսևորել է որպես լավ դաշնակից», - հավելել է նա։