ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը ՀԱՄԱՍ-ի հարձակման տար...

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցի օրը ողջունել է դաշինքի անդամների ջանքերը՝ ուղղված հրադադարի հաստատմանը։ Այս մասին նա գրել է X-ում։

Ռյութեն միացել է արեւմտյան մի շարք քաղաքական գործիչներին եւ պաշտոնյաներին՝ կապված Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գրոհի առաջին տարելիցի հետ։

«Մեկ տարի անց, հոկտեմբերի 7-ին, իմ մտքերը Իսրայելի ժողովրդի հետ են, զոհերի եւ պատանդների ընտանիքների հետ։ Ես ողջունում եմ դաշինքի անդամների ջանքերը՝ ուղղված հրադադարի կնքմանը, բոլոր պատանդների անվերապահ ազատ արձակմանը եւ հակամարտության դադարեցմանը»,- գրել է նա։