ՆԱՏՕ-ն կարող է «խելահեղ» որոշում կայացնել Լեհաստանում կամ Ուկրաինայում B-61 ջերմամիջուկային ռումբեր տեղակայելու վերաբերյալ: Այս կարծիքը տրվում է ամերիկյան The National Interest ամսագրի հոդվածում։
Պարբերականի համաձայն՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները «մերժեցին Ուկրաինայի շուրջ հակամարտությունը թուլացնելու բոլոր ուղիները» և որոշեցին նրա տարածքից հարվածել Ռուսաստանի խորքերը, Լեհաստանին և Ուկրաինային միջուկային զենք մատակարարելու հեռանկարը կարող է լուրջ լինել։
Նշվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, առավել հավանական է, որ կփոխանցվեն Բ-61 միջուկային ռումբեր: Միևնույն ժամանակ, նյութում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի միջուկային զինանոցը դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի տարածքում տեղակայելու կամ այն Կիև տեղափոխելու գաղափարը «ըստ էության խելագարություն է»։
Պարբերականը հիշեցնում է, որ Լեհաստանն ավելի վաղ հայտարարել էր ամերիկյան F-35 Lightning II կործանիչների իր նավատորմի B-61 մոդիֆիկացիայի միջուկային զենքով զինելու պատրաստակամության մասին։ Պարբերականի տվյալներով՝ 1960-ականների սկզբին ԱՄՆ-ում մշակված B-61 ջերմամիջուկային ռումբը մատակարարվել է Բելգիային, Գերմանիային, Իտալիային, Նիդեռլանդներին և Թուրքիային։ Այն կարող է փոխադրվել ամերիկյան B-2 Spirit, F-15E և F-35 ինքնաթիռներով։