
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատասխանել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի կառավարություններին, որոնք սպառնացել էին հատուկ միջոցներ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ, հայտնում է «Сегодня в Израиле» պորտալը։
Հայտարարության մեջ նշվում է.
«Պահանջելով Իսրայելից դադարեցնել մեր գոյատևման համար պաշտպանական պատերազմը, մինչև մեր սահմանին գտնվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ոչնչացվեն, և միաժամանակ՝ պաղեստինյան պետության ստեղծում, Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի ղեկավարները հսկայական պարգև են առաջարկում հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված ցեղասպանական հարձակման համար՝ միաժամանակ հրահրելով նոր նմանատիպ վայրագություններ։
Պատերազմը սկսվեց հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինցի ահաբեկիչները ճեղքեցին մեր սահմանը, սպանեցին 1200 անմեղ մարդու և Գազայի զնդաններ առևանգեցին ավելի քան 250 նույնքան անմեղ մարդու։
Իսրայելն ընդունում է նախագահ Թրամփի հայեցակարգը և կոչ է անում բոլոր եվրոպացի առաջնորդներին անել նույնը։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե մնացած պատանդներն ազատ արձակվեն, ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը, նրա մարդասպան առաջնորդները վտարվեն, իսկ Գազան ապառազմականացվի։ Նման իրավիճակում ոչ մի երկրից չի կարելի սպասել ավելի քչի համաձայնություն, և Իսրայելը, իհարկե, դրան չի համաձայնի։ Իսրայելը կշարունակի պաշտպանել իրեն արդար միջոցներով՝ մինչև լիակատար հաղթանակ»։