Առաջին ատյանի դատարանը Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2025 թ. նոյեմբերի 13-ին։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ին որոշմամբ։
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։



