Նարեկ Սամսոնյանի ձերբակալության առնչությամբ Մ...

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին հասարակական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին։ 

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու միջոցով խուլիգանություն կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):