
Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի հետ։ Այս ամսին հայտնում են դեսպանատնից:
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ֆ.Փալլոնին Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող թեմաները մշտապես օրակարգում պահելու և ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր և գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։
Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր։ Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին, երկու երկրների միջև ուղիղ չվերթի գործարկման հնարավորությանը։
Դեսպանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը։