ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վաշինգտոնի հրաշալի վայրերից մեկը՝ Աստվածաշնչի թանգարանը։ Գլխավոր տնօրեն դոկտոր Կառլոս Կամպոյի հետ քննարկել ենք համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ հնարավոր համատեղ ցուցահանդեսի կազմակերպման հարցերը։
Հանդիպմանը ներկա էր նաև Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, իմ լավ բարեկամ Մարկ Վլասիկը»։



