Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առա...

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում:

Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Նարե Առաքելյանը բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը դարձավ Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: