Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որով նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել մարտի 17-ին։