Նախկին մայոր Ցոլակ Խաչատրյանը 4 օր է` հացադուլ է հայտարարել և գիշերում է կառավարության մոտ: Պահանջում է մոտ 10 մլն դրամ կազմող փոխհատուցումը, ըստ նրա` Պաշտպանության նախարարությունը խախատել է իր իրավունքերը:
Խոսքը ամենամյա արձակուրդների փոխհատուցման, զորացրվելու ժամանակ տրվող տասնհինգապատիկի և ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար տրվող վճարների մասին է:
Թեև իր խնդրի մասին տեղեկացել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ու վարչապետի օգնականը, սակայն խնդրին դեռ լուծում տրված չի: Նախկին զինվորականի խոսքով` դիմել է դատական ատյաններին, վստահ է` հետագա դատական գործընթացների արդյունքում կայացված որոշումները իր օգտին են կայացվել, սակայն մինչ խնդրի լուծումը հնարավոր է` տարիներ պահանջվեն:
Մանրամասն` տեսանյութում.



