Այսօր՝ մայիսի 8-ին, պաշտոնավարման մեկ տարին է ամփոփում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին և քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ հայտնած անվստահությանը, վարչապետը նշեց, որ ինքը բազմաթիիվ աղբյուրներ ունի, լավ գիտի՝ ինչ է կատարվում: Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կա՞ն ուժեր, որոնք խոչընդոտում են քննության նորմալ ընթացքին, պատասխանեց.
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել ՀՀ վարչապետ, ու էդ իշխանության ներսում կարող են լինել թևեր … ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես՝ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, քանի որ ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, այն ղեկավարվում է վարչապետի կողմից, և եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ՝ ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, պետական կառավարման տրամաբանությունը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ «քանի այդքան անկեղծացել են», մի բան էլ կասի՝ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ոչնչացրել են ԱԱԾ մի շարք փաստաթղթեր:
Չափի մասին տեղեկություն չուներ. «Որ ոչնչացրել են, ինչ իմանամ»:



