Նախատեված է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով․

«Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախատեված է նաև Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: