Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը ք...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում  երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։