ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Յորքում անցկացված ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Արցախից տեղահանված բնակիչներին ուղղված ծրագրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Մկրտչյանը նշեց, որ ներկայացրել է, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնել արցախցիները:
Արցախից տեղահանվածների զգալի մասը վերադարձել է, սակայն Հայաստանում դեռ բավական թվով մարդիկ կան, որոնք աջակցության, արժանապատիվ պայմանների կարիք ունեն: Հատկապես շարունակում է խնդիր մնալ կացարանի հարցը: Քանի դեռ Արցախում բնակապահովության հարցը չի լուծվել, նրանք շարունակելու են մնալ Հայաստանում:



