Նախաքննությունը իր բնականոն հունով ընթանում է...

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից։ Նա ասաց, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը։

«Նախաքննությունը իր բնականոն հունով ընթանում է, այո, կան մի շարք հանգամանքներ բացահայտված, բայց նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեմ կարող բացահայտել»,-ասաց Գրիգորյանը։