Նախանձությունից վերտայլոտ էլ չտրամադրեցին. Ծա...

Այսօր լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է այս իրավիճակում մանդատը վայր դնի, որպեսզի խոսակցությունները դադարեն.

«Բոլոր իրավական և քաղաքական պատասխանները տրված են: Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը: Այս 15 օրվա անհիմն լարվածության մեջ ոչ մի բան չկա: Ծառուկյանը բոլորը հանձնել է կառավարման: Ծառուկյանի հետ 12-18 ներդրող պայմանավորվածություն ուներ, սակայն նրանց մոտ մտահոգություն է առաջացել: Ներդրողը պետք է վստահ լինի, գնահատված լինի»,-ասաց Ծառուկյանը՝  հավելելով, որ այս խոսակցություններն անպայման ազդելու են ներդրումների վրա:

Ծառուկյանը հավելեց` մանդատը վայր կդնի միայն այն դեպքում, երբ իր պատկերացրած երկիրը լինի՝ ժողովրդի վարկերը փակված լինեն, զարգանան, բարեկեցիկ լինեն, ժողովրդի դեմքին էլ ժպիտ լինի.«Չեմ հասկանում՝ երկրում այսօր ամեն խնդիր լուծված է, մարդիկ

Հարցին, թե ինչից պատգամավորները սկսեցին քննարկել և կասկած առաջացավ, որ Ծառուկյանը գործարարությամբ է զբաղվում, վերջինս պատասխանեց` դա կասկած չէ, դա նախանձն է, որ իրենք չեն երևում ու ոչ մի բան չեն կարողանում անել:

Նոր ծանոթություններ ձեռք բերելու համար պատգամավոր մնալու մասին Ծառուկյանը տեղեկացրեց, որ իր ծանոթություններն այնքան շատ են, որ դրա կարիքը չկա.

«Միայն պետք է իմ ծանոթություններն ու կապերն օգտագործել: Իմ ընկրները պատրաստ են Հայաստանում 50 մլդ դոլարի ներդրում կատարել: Ծառուկյանը որպես պատգամավոր մի անգամ գնաց Բրյուսել, այնտեղից 80 պատգամավորի բերեց, որից 25-ին տարավ Ղարաբաղ, որ այս 30 տարվա ընթացքում նման բան չէր եղել, բայց եթե վերտալյոտներ էլ տրամադրեին, կարայի 40 էլ տանեի, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին»։