Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանին շնորհվել է վաստակավոր շինարարի պատվավոր կոչում։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանը կոչումը ստացել է շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար։



