Նախագահը Կատարում դեսպան է նշանակել

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սարգսյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- ասված է հրամանագրում։