Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիս...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ու մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց, խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։

Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի մայիսի 4-ին: