Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա։
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նա կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: