Նաիրա Հովսեփյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղ...

Ազգային ժողովը Նաիրա Հովսեփյանին ընտրեց  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: