Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեիք, թե մի սովորական աղջկա համար ինչ արեց, դուք դրել ինչեր եք քննարկում, ի վերջո նա այդ գործն արել է ձեր փոխարեն: Այս մասին ի պատասխան ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունների ասել է վերջերս Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը:
Հիշեցնենք, որ Բելլա Բաբախյանը կալանավորվել էր Բելառուսում հակաադրբեջանական քարոզչության համար և Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերադարձավ Հայաստան:
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքանը չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»:
Բլոգերը մասնավորապես նշել է. «Տեսա, որ Ազգային ժողովում իմ հարցն էր քննարկվում: Չգիտեի, որ փաստորեն Արարատ Միրզոյանն էր եկել իմ հետևից, փաստորեն Արարատ Միրզոյանն է այդ դժվար պահին իմ կողքին հայտնվել, ես չգիտեի, որ դուռը բացեցի ու տեսա, որ Արարատ Միրզոյանն է կանգնած, ինձ թվաց, որ ուրիշ մարդ էր:



