ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․
«Հաստատ , ամեն ձախողման մեջ մարդ կգտնվի մեղադրվելու: Մի քանի օր առաջ իմ գործընկեր Թագուհի Թովմասյանի հարցը, թե երբ պետք է կահավորվի Վարդենիսի պաստերը , պատասխանեցին « դուք ադրբեջանին հայտնում եք , որ մեր պոստերը կահավորված չէ, բայց ամեն ինչ արված է ու լավ է որ դուք ու ադրբեջանցիները չգիտեն ...
Մի քանի օր անց , երբ հասան Վարդենիս , սկսեցին էդ աղջկան մեղադրել , թե բա հարցրեցիր իմացան, որ կահավորված չէ ու եկան : Իսկ չիմացա՞ն, որ վարչապետն էլ ասել էր ամեն ինչ արված է: Էդ ստի ու կեղծիքի արանքում , տուժում են 18_20 տարեկան , պատերազմ անցած տղաները, տեղյակ ե՞ք: (չասեք թե ես ինչ եմ անում , այլապես ստիպված կհրապարակեմ ստացականները ու իշխանությունը խայտառակ կլինի )
Հիմա բանակցությունների թեման է . բանակցող կողմը այլ մարդ է , մեղավորը այլ : Եթե դուք անգամ ներգրավվածություն չեք ունեցել, բանակցություններում ու գեներալ Մուրադովն է բանակցել , Վահե Հակոբյանը ինչպե՞ս հանձնեց երկրի բանալիները:
Ձեր ոչ կոմպետենտությանն ու անկարողությունն է բանալի հանձնելը : Բավական է մեղավորներ գտնեք ու բոլորով սկսեք սուտ գրել՝ մարդկանց մոլորեցնելով ...
Մուրադովը մի ամիս առաջ բնութագրել էր ձեզ ու մնացել էր այդ ոսկորը ձեր կոկորդում , բողոքում էիք թեթևաբարո կնոջ կեցվածքով , բա հիմա ինչպե՞ս է դարձել ձեր «փրկիչը»:
Լավ է գոնե էդ մարդը կա , այլապես ուր կհասնեինք:
Գրառումիցս հետո ինձ էլ եք մեղադրելու , որ բանակցություններին խանգարեցի էս գրառումով , բայց ասեմ , որ չհամարձակվեք դա անել :
Անկարող իշխանության, վտանգված պետականություն ...»



