Մումբայում Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի նա...

Այսօր Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։  Վերջինս ողջունել է հայկական պատվիրակության անդամներին։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է հայ-հնդկական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ոլորտային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-հնդկական համագործակցությանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքային ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։