
Ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային ցուցահանդես JUNWEX YEREVAN SHOW 2019-ում առանձին տաղավարով ներկայացել է նաև «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը: Այն փոքր ու միջին բիզնեսի հազարավոր ներկայացուցիչների համար իր դռները բացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ոչ միայն ցուցահանդեսի հյուրերն են մեծ հետաքրքրություն ցուցաբերել «Մուլտի Գոլդ» կենտրոնի հանդեպ, այլև էքսպոյում ցուցադրված մյուս տաղավարների ներկայացուցիչները: