Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը, ով այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, X-ի իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարներով և գրել.
«Առերեսվելով աննկարագրելիին՝ պետք է հիշենք և պետք է գործենք. հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստան այցիս առաջին օրը։ Մտքով և գործով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին»:



