ՄՊՀ-ն «ԼԵՎ 7» ՍՊԸ-ին տուգանվել է մոտ 25 մլն դ...

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի իրացման առնչությամբ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես, պարզվել է, որ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 լ ցուցանիշ, մինչդեռ իրականում լիցքավորումն իրականացվել է 9.9 լ-ի չափով, այսինքն՝ փաստացի շեղումը կազմել է 5.1 լ: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը շուրջ 30%-ի չափով իրականացրել է հեղուկացված գազի թերլիցքավորում:

Արդյունքում՝ Հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 673-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ նշանակելով 24 799 000 ՀՀ դրամի չափով տուգանք: