Մոտ 160 մլն երեխա աշխարհում ներգրավված է աշխա...

Մոտ 160 մլն երեխա աշխարհում ներգրավված է աշխատանքային գործունեությունում։ Նրանք հիմնականում 5-11 տարեկան երեխաներ են։ Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 5-ին ասել է Հայաստանում ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ)  ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդը։

Նրա խոսքով՝ նրանց կեսից ավելին ներգրավված է առողջության համար վտանգավոր աշխատանքում։

«Այդ աշխատանքը հիմնականում կատարում են տղաները, նրանք աշխատում են հիմնականում շինարարության ոլորտում։ Որոշակի դրական միտումներ են գրանցվել, բայց մենք մեր նպատակին չենք հասել»,- նշել է Վեյգանդը։

Նա նշել է, որ գլխավոր խնդիրը աղքատությունն է։

«Խնդրի լուծման տեսակետից Հայաստանում կարեւոր է իշխանությունների եւ գործատուների սերտ, արդյունավետ համագործակցությունը» Բացի այդ, անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ ընդհանուր կրթության ոլորտում եւ բարձրացնել կրթության հասանելիությունը խոցելի խմբերի երեխաների համար»,- ավելացրել է Վեյգանդը։