Մոսկվայում ընթանում է Ռուսաստան-Հայաստան հասա...

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում՝ «Պրեզիդենտ հոթելում» մեկնարկել է Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը։

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանից և Ռուսաստանից քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ։ Ելույթով հանդես կգան «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայ և ռուսական հասարակական-քաղաքական շրջանակների այլ ներկայացուցիչներ։

Մասնակիցները կքննարկեն խոստումնալից նախաձեռնություններ և համատեղ նախագծեր, որոնք ուղղված են երկրների միջև տնտեսական, կրթական և հումանիտար կապերի ամրապնդմանը:

Նրանք կներկայացնեն գործընկերության զարգացման ընթացիկ ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված կայուն համագործակցությանն աջակցելուն և երկկողմ հարաբերությունների խորացմանը։