Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի...

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը։

«Մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», - ասել է նա՝ հավելելով, որ նման գաղափար եղել է, բայց ինչ-որ մեկի կողմից աջակցություն չի ստացել։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափով հանդիպում անցկացնելուն։