Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կգնահատեն ռազմական համագործակցության ընթացքը։ «Մենք խոսելու բան ունենք եւ մի շարք հարցերի շուրջ պետք է համապատասխանեցնենք ժամանակացույցը»,- ասել է նա։
Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանը կատակել է, որ ուրախ է Ռուսաստան կատարած իր այցով «թուլացնել» արեւմտյան էլիտաներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելառուսը ստիպված են արձագանքել Արեւմուտքի գործողություններին դիվանագիտության եւ զորավարժությունների անցկացման միջոցով։



