Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Մնացականյան-Բայ...

Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարարության Ընդունելությունների տանը մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, նպատակ ունենալով հասնել կրակի դադարեցմանը Ղարաբաղյան ճակատագծում՝ հանուն հումանիտար պատկերացումների, այն է՝ զոհվածների դիակների եւ գերիների փոխանակության համար։