Մոսկվայում հայտարարել են Հայաստանի, Ռուսաստան...

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է:

Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը: «Այդ հարցը մշակման փուլում է: Մենք այդ մտքից չենք հրաժարվում: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձևաչափի առումով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: